Որտե՞ղ կարող են գործել շրջիկ առեւտրի կետերը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՇրջանառության մեջ է դրվել Երեւանում մեքենաներով կամ դրանց կցորդներով (շրջիկ առեւտրի կետ) առեւտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու հարաբերությունները կարգավորող նախագիծը։
Ազգային ժողովի «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրինագծի պատճառն այն է, որ նախկինում չի եղել այդպիսի կարգավորում, որով քաղաքապետարանը լիազորված կլիներ սահմանել վայրերը, որտեղ կարող են գործել շրջիկ մեքենաները և կցորդները։
«Քաղաքապետարանը հակված է այդ տնտեսվարողների հետ համագործակցության», - նշեց քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը։
Վերջինս ասաց, որ օրինագծով նախատեսված է նաև շրջիկ կետի գործունեության ժամանակային արգելք, մասնավորապես՝ գիշերային ժամերին։
Օրենքով, ըստ խորհրդականի, կարգավորվելու են տեղերը, որտեղ կկարողանան գործել տվյալ մեքենաները, կցորդները։
Նա հավելեց, որ էլեկտրոնային հարթակ է նախատեսված լինելու, որով շրջիկ-կետը հնարավորություն կստանա նշել իր գործունեության վայրը։ Իսկ ինչ վերաբերում է տուրքի վճարմանը, ապա նախնական սահմանված է 50 հազար դրամ, իսկ մնացած ֆինանսական հարցերը, մեքենայի կամ կցորդի արտաքին տեսքի վերաբերյալ հարցերն արդեն կքննարկի Երևանի ավագանին։
Օրինագծով ընդհանուր առմամբ չի թույլատրվելու գործունեություն ծավալել շենքերի բակերում, հրապարակներում և այլն։