Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+toms
A A
Սպորտ

Հայաստան - Հունաստան ֆուտբոլային խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ Այդ մասին հայտնում է հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։

Հայաստան – Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, որն կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։

 

Հայաստան – Հունաստան

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ