Բացել լրահոսը Փակել լրահոսը
52446_b
A A
Հասարակություն

Սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 8-ին, ժամը 02:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 96 շենքի մոտակայքում գտնվող սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:15-ին, մարվել՝ 03:30-ին:

«Լուէլ» սուպերմարկետի պահեստում (մոտ 20 քմ) մասամբ այրվել են հոսանքի սնուցման բլոկը և սառնարանը, մոտ 5 գմ մալուխ և կախովի առաստաղը՝ մոտ 5 քմ: