Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լևոն Քոչարյան
A A
Հասարակություն

Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է․ Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այսօր կայացած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ, իրենց համար սպասելի էր և չի զարմացնում։

«Այս որոշումը սպասելի էր։ Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է, հերթական ապօրինի որոշումն է»,- ասաց նա։

Լեւոն Քոչարյանը նշեց, որ մարզերում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության համար իրականացված ստորագրահավաքը լավ է անցնում, չի համապատասխանում մամուլում ներակայացված լուրերին։

 «Մամուլում ինչ ասես մեր ընտանիքի հետ կապված, ինչ ստոր բան ասես, որ գրվել է։ Ես անցած անգամ հարց տվեցի՝ ո՞վ է պատասխան տալու այն ստի և կեղծիքի համար, որ կատարվել է մեր ընտանիքի հանդեպ, ինչ-որ մեկը պետք է լինի՞, թե չէ։ ժամանակին մենք չենք արձագանքել, որովհետև չենք հավատացել, որ սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ, հիմա տեսնում ենք, որ սուտն ու կեղծիքը իր գործն արել է»,- ասաց նա։