Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում հրապարակվեց  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության մասին որոշումը։

Նրանք միջնորդել էին գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։

Դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց նրանց միջնորդությունը։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 13։00-ին։