Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Պահանջվում է ԿԳՄՍ նախարար». Կառավարության դիմաց պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ լուսանկարներ (տեսանյութ)

«Արայիկ, հեռացի՛ր», «Ո՛չ ապազգային դրամաշնորհներին», «Գնա՛ տուն», «Պահանջվում է ԿԳՄՍ նախարար» պաստառներով Դաշնակցության երիտթեւի մի խումբ ներկայացուցիչներ կառավարության շենքի առջև են։ Նրանք պահանջում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Հավաքվածներից Արգիշտի Գևորգյանը հայտարարեց, որ «Մել» (սեռափոխված ծանրամարտիկ Մելինե/Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմ - հեղ.) ֆինանսավորումը լցրեց համբերության բաժակը։

Նա ասաց, որ նախկինում, մասնավորապես՝ դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանի օրոք այսպիսի երևույթներ չեն եղել։ Ա․ Գևորգյանը հավելեց, որ ակցիաները շարունակվելու են, մինչև Արայիկ Հարությունյանը հրաժարական տա։

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ շուտով իրենց կիմանան նաև ուսանողներ և դասախոսներ։