Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը մեկնարկում հաղթեց Ֆաբիանո Կարուանային (տեսանյութ)

Բուխարեստում մեկնարկեց շախմատի Grand Chess Tour-ի թվով 6-րդ փուլը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

Մեր առաջատար շախմատիստը վստահ սկսեց արագ շախմատի մրցաշարը և առաջին տուրում հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Այսօր կայացած մյուս երկու պարտիաներում Լևոն Արոնյանը նախ հաշտություն կնքեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, ապա չինացի Քվան Լիեմ Լիի հետ:

Երեք տուրից հետո աղյուսակը 5 միավորով գլխավորում է հոլանդացի Անիշ Գիրին (այս մրցաշարում հաղթանակի համար շնորհվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1): Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և այժմ բաժանում է 2-4-րդ տեղերը:

Վաղը կկայանա ևս երեք տուր: Լևոն Արոնյանը նախ կհանդիպի մրցաշարի ետնապահ Վլադիսլավ Արտեմևի հետ, ով ընդամենը մեկ միավոր  ունի: Հաջորդ մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդն է, որը նույնպես վաստակել է 4 միավոր: Վեցերորդ տուրում մեր շախմատիստը կմրցի արդբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, որը այժմ ունի 3 միավոր: