Բացել լրահոսը Փակել լրահոսը
52406_b
A A
Հասարակություն

Գյումրիում BMW-ն մխրճվել է հագուստի սրահի մեջ. կան վիրավորներ (տեսանյութ)

Նոյեմբերի 6-ին, ժամը 19:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կամսար Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Շահումյան 137/6 հասցեում գտնվող հագուստի տաղավարին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Արթուր Խ., ծնված 1992 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: