«Եթե կա հեղափոխություն, ապա ինչո՞ւ այդ հեղափոխությունը չի հասնում մինչև կինո»․Հայկ Զաքարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեզ համար շատ անհասկանալի է, թե ինչո՞ւ է մինչև հիմա Դավիթ Կարապետյանը զբաղեցնում «Հայֆիլմ» տնօրենի պաշտոնը, ի՞նչն է այդ մարդու մեջ այդքան խարիզմատիկ, որ լինելով երկրաբան, շարունակում է մնալ «Հայֆիլմ»-ի ղեկին, լինելով Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի նշանակած անձը․ նշում է Հայ կինոյի վերածնունդ ՀԿ փոխնախագահ Հայկ Զաքարյանը և ավելացնում․ «Եթե կա հեղափոխություն, ապա ինչո՞ւ այդ հեղափոխությունը չի հասնում մինչև կինո։
2016 թվականին հիմնադրված «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը այժմ ներկայանում է, որպես «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպություն։ Այս կապակցությամբ նորաստեղծ կազմակերպության անձնակազմը կազմակերպել էր քննարկում՝ կազմակերպության առաջիկա ծրագրերի հետ կապված։
Նրանց կարծիքով այն փաստը, որ «Հայֆիլմը» գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո՝ ամոթ է մեր երկրի համար։
«Ի՞նչ է նշանակում հայկական կինոինդուստրիան ընկալել որպես պետական գույք։ Դա նշանակում է որ այսօր մենք կանգնած ենք մշակույթի գերեզմանի առաջ։ Ըստ իս, պետք է ձեռնարկի քայլեր, որպեսզի հայկական կինոարտադրությունը սկսի տեղից շարժվել»։
Հայ կինոյի վերածնունդ ՀԿ ղեկավար Հայկ Բաբայանը անդրադառնալով կազմակերպության ծրագրերին նշեց, որ իրենց առաջարկն է, որ «Հայֆիլմ»-ի կարգավիճակը փոխվի և տեղափոխվի ԿԳՄՍ նախարարություն։
«Ստորագրահավաք ենք անցկացրել 5507-ից ավել մարդ ստորագրել է Հայ ֆիլմի մասնավորեցման դեմ, որ «Հայֆիլմ»-ը չի կարող հանվել վաճառքի և պետք է տեղափոխվի ԿԳՄՍ նախարարություն, որից հետո մենք առաջարկում ենք կոնկրետ հաստիքներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է զբաղվել կոնկրետ բաժնի զարգացմամբ՝ մարկետինգ կրթություն և այլն»։