Բացել լրահոսը Փակել լրահոսը
75233517_1294992137373704_7684937995790581760_n
A A
Հասարակություն

Նարեկ Բաբայանը՝ Խաչատուր Սուքիասյանի կողմից «Գոլդեն փելես» հյուրանոցը ձեռք բերելու մտադրության մասին

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցը ձեռք բերելու համար հետաքրքրվողներ կա,ն և նրանք հայեր են, բայց ոչ Հայաստանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

Նշենք, որ հյուրանոցը Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանը սեպտեմբերին նվիրեց պետությանը։

«Նրանց թիվն ավելանում է»,- ասաց նա և հավելեց, որ հյուրանոցը ամենուշը դեկտեմբեր ամսին սեփականատեր կունենա։

«Հուսով ենք, որ շուտով Կառավարության նախագիծը կներկայացնենք, և այն կընդունվի՝ հյուրանոցն աճուրդով վաճառելու վերաբերյալ»,- ասաց պարոն Բաբայանը։

«Ա1+»-ի հարցին, թե Կառավարությունը հակվա՞ծ է հյուրանոցը վաճառել գործարար Խաչատուր Սուքիասյանին, Նարեկ Բաբայանը բացասական պատասխան տվեց։

«Իրականությանը չի համապատասխանում, Խաչատուր Սուքիասյանը երբեք չի դիմել այդ հարցով»,- ասաց Նարեկ Բաբայանը։

Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Խաչատուր Սուքիասյանը մտադիր է ձեռք բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը։