Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Չեն քննադատում նրանց, ովքեր գործ չեն անում. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում երկու օր առաջ բեմադրված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որը ֆինանսավորել էր ԿԳՄՍ նախարարությունը մեծ աղմուկ առաջացրեց և համացանցում որակավորվեց  «սատանայական և ապազգային»։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով, ինքը  ներկայացումը չի տեսել, սակայն վստահ է, որ չեն քննադատում նրանց, ովքեր գործ չեն անում։

«Բոլոր այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, շատ անմիջական առընչություն ունեն մեծ, այդ թվում կարծրացած, այդ թվում մաֆիոզ խմբերի շահերին, որոնք նախկինում այս ոլորտների հաշվին բարգավաճել են և հիմա, երբ պարզ, հասարակ, թափանցիկ տրամաբանություն է մտցվել համակարգում՝ դժգոհում են»,-ասաց նախարարը։

Արայիկ Հարությունյանը նշեց նաև, որ ազատ ստեղծագործելը պետք չէ խառնել պարզունակության, անճաշակության հետ և պարզունակության համար նախարարությունը գումարներ չի պատրաստվում հատկացնել։ Սակայն մշակույթը մաթեմատիկա չէ և ճշգրիտ արդյունք կանխատեսելը դժվար է, և պետք չէ բացառել սխալվելու հնարավորությունը։

Նրա խոսքով, նախարարությունը շուտով կհրապարակի փաթեթ, թե որոնք են այն նախաձեռնությունները որ ֆինանսավորել են։