Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արմեն Էլբակյանը համաձայն է ԿԳՄՍ նախարարի հետ՝ արվեստում մեկին գումարած մեկը կարող է և վեց լինի (տեսանյութ)

«Մարդն արվեստով զբաղվում է, որ կարողանա պահպանել իր մեջ եղած մեծատառով մարդուն։ Արվեստը, թատրոնը, երաժշտությունն օգնում են հանդիսատեսին պահպանել իր մեջ եղած մարդուն, օգնում են ազատագրվել շուրջը տիրող քաոսից»,- ասում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։

Նա վստահ է, որ արվեստը ուսումնասիրում է այն բարոյական չափանիշները, որոնք մեզ տրված են ի վերուստ։ Եվ, եթե տասը պատվիրանների շուրջ չի ստեղծվում մշակութային գործը, ապա այն իրենից արժեք չի ներկայացնում։ Սակայն պարոն Էլբակյանը համոզված է նաև, որ որևէ բան արվեստագետին արգելել ևս հնարավոր չէ, քանի որ արվեստը անհատական, սուբյեկտիվ ոլորտ է։ Եվ այս առումով նա համաձայն է ԿԳՄՍ նախարարի հետ, որ արվեստում մեկին գումարած մեկը կարող է և վեց լինի։

«Դպրոցներում՝ մայրենի, մաթեմատիկա, օտար լեզուներից բացի պար անցնում են, երգ անցնում են, շախմատ, նկարչություն անցնում են, բայց թատրոն առարկան չեն անցնում։ Իսկ թատրոնը աշխարհի մոդելն է և օգնում է երիտասարդներին հասկանալու՝ ինչո՞ւ են ապրում, ո՞րն է ապրելու նպատակը, ինչպե՞ս պետք է ապրի մարդն այս աշխարհում։ Այս առումով «դասարան + դասական» ծրագիրը ինչ-որ տեղ գալիս է այս բացը լրացնելու»,- ասում է Արմեն Էլբակյանը։