Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Այն, որ նոր սերունդը մշակույթով չի հետաքրքրվում՝ չի համապատասխանում իրականությանը․ նախարար (տեսանյութ)

Նոյեմբերի 12-ից 16-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Դասարան+դասական» հնգօրյա թատերական կրթական ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել դպրոց-թատրոն կապը, բանիմաց և պրոֆեսիոնալ հանդիսատես ձևավորել։

Ծրագրին կմասնակցեն Երևանի ավագ դպրոցների վաթսուն աշակերտներ, որոնք ընտրվելու են ըստ հայ թատրոնին վերաբերող թեմայով գրված շարադրությունների:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ, աշակերտների մեծ ակտիվություն կա, և բոլոր այն հայտարարությունները, թե նոր սերունդը մշակույթով, գիտությամբ չի հետաքրքրվում, չի համապատասխանում իրականությանը։