Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport lox
A A
Սպորտ

Լողի աշխարհի գավաթ. Հայաստանից լավագույն արդյունք գրանցել է Արթուր Բարսեղյանը

Հայաստանի չորս լողորդներ մասնակցել են Կազանում անցկացված լողի աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլին:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, 50 մետր ազատ ոճում Արթուր Բարսեղյանը 23.10 վայրկյան արդյունքով գրավել է 16-րդ տեղը, իսկ Վահան Մխիթարյանը՝ 34-րդ (24.32): Արթուր Բարսեղյանն ուժերը փորձել է նաև ազատ ոճի 100 մետրում, որտեղ նույնպես 16-րդն է եղել (50.78):

Կանանց պայքարում Նինա Կիրակոսյանը թիկնալողի 50 մետրում 31.30 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 29-րդ տեղը, 100 մետրում՝ 27-րդը (1:08.36), իսկ 200 մետրում՝ 20-րդը (2:30.54):

Անի Պողոսյանը 50 մետր ազատ ոճում ցույց է տվել 43-րդ արդյունքը (28.02): 100 մետր ազատ ոճում նա 59.75 վայրկյանով գրավել է 30-րդ տեղը: