Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սոցիալական աշխատանքի ինստիտուտը կայացել է ակադեմիական մակարդակում, պրակտիկ կիրառություն չի գտել․ Զարուհի Բաթոյան (տեսանյութ)

Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ Երևանի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ միջազգային գիտաժողով։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ, նշեց, որ սոցիալական աշխատանքը և մասնագիտությունը ամենակարևորն է ժողովրդավարական սոցիալական պետությունում, և հաճախ պետք է խոսվի այս աշխատանքի կարևորության և զարգացման մասին։

Զարուհի Բաթոյանի կարծիքով՝  Հայաստանում մինչ օրս սոցիալական աշխատանքի ինստիտուտը կայացել է ակադեմիական մակարդակում և պրակտիկ կիրառություն չի գտել։

«Հայաստանում կրթության ոլորտում պատրաստվածության առումով ցավոք պրակտիկ կիրառություն չի գտել պետական քաղաքականության մեջ , որքանով որ պետք է տեղ գտներ։ Այս առումով վստահ եմ, որ շատ ավելին կարող էինք իրականացնել։ Քաղաքականությունը հիմնված է կարիքի վրա, այս առումով կառավարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքականությունը հիմնված պետք է լինի կարիքի գնահատման և կարիքին համապատասխան  քաղաքականության մշակման վրա»,- ասաց նա։

ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ խաչատրյանն ընդգծեց, որ Սոցիոլոգիայի ֆակուլտետի առաջին ընդունելությունը եղել է 1986 թվականին, և այդ ժամանակվանից ֆակուլտետը մեծ դժվարությունների է բախվել, քանի որ սոցիալական աշխատողը դիտվել է որպես նյութական օժանդակություն ցուցաբերող անձ։

«Սոցիալական աշխատանքը համարվում էր պարզապես գործունեություն և մասնագիտական կարգավիճակ չուներ։ Քանի որ խորհրդային համակարգը սպասարկում էր սոցիալական ծառայողների կողմից, որոնք կարող էր ունենալ ցանկացած մասնագետ, և սոցիալական բառը հուշում էր, որ խոսքը վերաբերում է նյութական աջակցությանը։ Սոցիալական աշխատողների առաջին այցելությունները ընտանիքներ առաջացնում էին հարցեր, թե «ի՞նչ եք բերել», քանի որ կարծրատիպ էր ստեղծված։ Հետագայում հասկացանք, որ այն բարդ մասնագիտոթյուն է, որի համար մեծ գիտելիքներ են պահանջվում, ուսուցման համակարգում մեծ ջանք պետք է ներդնել, և մենք այն ներդրեցինք»,- ասաց նա։