Բացել լրահոսը Փակել լրահոսը
feliks
A A
Հասարակություն

ԱԻՆ-ի առանձին ուղղաթիռ ունենալը ֆինանսական տեսակետից ձեռնտու չէ․ Ֆելիքս Ցոլակյան (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարարությունը տեխնիկական վերազննման անհրաժեշտություն ունի։

Այս տարի մոտ 260 մլն դրամի գործիք է գնվել, որն օգտակար է անտառային հրդեհների և խոտածածկ տարածքներում հրդենհների մարման համար։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Մենք սպասում ենք տեխնիկայի նոր խմբաքանակի՝ ճապոնական և ռուսական։ Ճապոնական 22 մեքենա և ռուսական 26 մեքենա, եթե դրանք ժամանակին գան, չուշանան, մենք բավականին ապահովված կլինենք»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է ուղղաթիռ ունենալուն, Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ ուղղաթիռի հարցը կլուծվի Պաշտպանության նախարարության հետ։

«ԱԻՆ-ի առանձին ուղղաթիռ ունենանալը ֆինանսկան տեսակետից ձեռնտու չէ, իսկ եթե ՊՆ-ն անի, մեզ ձեռնտու է»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը։