Բացել լրահոսը Փակել լրահոսը
lars
A A
Հասարակություն

Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ծանրաքաշ  և  կցորդիչով տրանսպորտային միջոցների  համար   ավտոճանապարհը փակ է:

Այս մասին Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից  տեղեկացրել են «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին

Ժամը 9:00-ի դրությամբբաց են hանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները:

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: