A
A
Ըմբշամարտիկ Արման Վարդումյանը պարտվեց 3-րդ տեղի համար մրցամարտում
Աջակցիր «Ա1+»-ինՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Վարդումյանը (82 կգ) չկարողացավ դառնալ բրոնզե մեդալակիր:
Սփոփիչ գոտեմարտում նա մաքուր հաղթանակ տարավ Թուրքմենստանը ներկայացնող Տոյլի Օրազովի նկատմամբ և մտավ փոքր եզրափակիչ: Այստեղ մեր ըմբիշը թույլ հանդես եկավ և ժամանակից շուտ պարտություն կրեց ղազախստանցի Եվգենի Պոլիվադովից:
Այդպիսով, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Երևան կվերադառնա մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալով: