A
A
ԶՈւ-երին սնունդը մատակարարում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով. ՊՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆբ-յան իր էջում անդրադարձել է Զինված ուժերին սնունդ մատակարարող ընկերությունների ծառայության արժեքներին:
«ԶՈւ-ին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 200+600 դրամ։
Մնացած թվերը, որ շրջանառվում են չեն համապատասխանում իրականությանը։ Ոմանք կամ չիմանալով են դա անում կամ միտումնավոր ինչը անթույլատրելի է»,- գրել է նա: