Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի ըմբիշին

Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը (55 կգ) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում չկարողացավ նվաճել բրոնզե մեդալ:

Այսօր կայացած 3-րդ տեղի համար գոտեմարտում մեր ըմբիշը պարտվեց ադրբեջանցի Զաուր Ալիևին՝ 2:7: Հարկ է նշել, որ մրցակիցը 5 միավոր վաստակեց եզրային մրցավարների կայացրած վիճարկելի որոշումների օգնությամբ:

Հիշեցնենք, որ Նորայր Հախոյանը մինչ այդ սփոփիչ առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր հունգարացի Ռիչարդ Ռաչին, իսկ երկրորդում պարտության էր մատնել հնդիկ Արջուն Հալակուրկիին՝ 10:2: