A
A
Ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնությունում սպասվող հայկական եզրափակիչը չի կայանա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշ Արսեն Մելիքյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում մեր 60 կգ քաշային ըմբիշը իրար ետևից տանելով երեք հաղթանակ, մտավ եզրափակիչ: Օրվա վերջին՝ կիսաեզրափակիչ մարտում, Արսեն Մելիքյանը 5:0 հաշվով վստահ հաղթեց հունգարացի Կրիշտիան Կեշկեմետին:
Եզրափակիչում նրա մրցակիցն է ղրղըզ ըմբիշ Ժոլաման Շարշենբեկովը, որը կիսաեզրափակիչում 8:0 հաշվով պարտության մատնեց Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Ժորա Աբովյանին: Այդպիսով, Բուդապեշտում սպասվող հայկական եզրափակիչը չի կայանա: