Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol gavat
A A
Սպորտ

Ֆուտբոլի Vbet Հայաստանի գավաթ. Պայքարը կշարունակեն ուժեղագույնները

Այսօր կայացել են ֆուտբոլի Vbet Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի երեք հանդիպումներ. «Լոկոմոտիվ» - «Վան»՝ 0:1, «Սևան» - «ՖԱ Երևան»՝ 2:0, «Փյունիկ» - «Ուրարտու» 0:0, 11մ՝ 3:5:

Մրցաշարի քառորդ եզրափակիչում «Վանը» կհանդիպի «Նոա» - «Արարատ» զույգի հաղթողի հետ, «Սևանը»՝ «Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա» խաղի հաղթողի հետ: «Ուրարտուն» կմրցի «Լոռի ՖԱ»-ի հետ:

Նշենք, որ նախօրեին «Գանձասար-Կապանը» 2:1 հաշվով հաղթել էր «Շիրակին» և նույնպես մտել 1/4 եզրափակիչ, որտեղ կապանյան ակումբը ուժերը կչափի «Տորպեդո» - «Ալաշկերտ» հանդիպման հաղթողի հետ: