Բացել լրահոսը Փակել լրահոսը
default (3)
A A
Հասարակություն

«ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը՝ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ. միջադեպ գրանցվեց․ News.am (տեսանյութ)

Հանրապետության հարապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ այս պահին տեղի է ունենում «ՀուԶանք ուԶանգ» ներկայացումը, որի երեկվա փորձը մի շարք հ/կ-ների կողմից բոյկոտվել էր, գրում է News.am-ը։

Այսօր ներկայացման ժամանակ կրկին մի շարք հՀԿ-ների մի խումբ ներկայացուցիչներ փորձեցին խանգարել ներկայացումը: Նրանք սկսեցին բացականչել՝ «ամոթ, ամոթ»: Ներկայացումը մի պահ ընդհատվեց, սակայն ոստիկանները թույլ չտվեցին ՀԿ-ների ներկայացուցիչներին խոչընդոտել ներկայացումը:  Ներկաների միջեւ նույնիսկ մի փոքր քաշքշուկ տեղի ունեցավ, սակայն արագ հանդարտվեց:

ԿՀ-ներից մեկի ներկայացուցիչը նշեց, որ սա սատանիզմի քարոզ է, ինչն անթույլատրելի է: Նրանք հայտարարեցին, որ դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Չնայած դրան ներկայացումը շարունակվեց։ Նրանք թռուցիկներ են բաժանում՝ տեղեկացնելով, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում