Շախմատի ԵԹՄ. Հայաստանի հավաքականները մնացին առանց մրցանակների
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Հայաստանի հավաքականներին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:
Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթեց Հունաստանի թիմին: Մեր ընտրանին վաստակեց 13 միավոր, սակայն մնաց նույն՝ 4-րդ հորիզոնականում, քանի որ առջևում գտնվող Անգլիայի հավաքականը նույնպես հաղթանակ տարավ և պահպանեց 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ Ռուսաստանի ընտրանին, որը 18 հնարավորից վաստակեց 15 միավոր:
Հայաստանի կանանց հավաքականը, որը նույնպես պայքարում էր մրցանակային տեղերի համար, ավարտական տուրում 1,5:2,5 հաշվով պարտվեց Ադբեջանի թիմին: Այդպիսով, մեր ընտրանին մնաց նույն 11 միավորով և նախապես զբաղեցրած 4-րդ տեղից նահանջեց 7-րդ հորիզոնական: Ադրբեջանը պահպանեց մրցանակային 3-րդ տեղը, իսկ առաջին երկու հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար Ռուսաստանի և Վրաստանի ազգային թիմերը: