Բացել լրահոսը Փակել լրահոսը
74465840_778278649284213_5097025977234489344_n
A A
Հասարակություն

Առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի․ Հայկ Սարգսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սևանի թերակղզում շրջայց կատարեցինք Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար պարոն Վերմիշյանի, տեղակալ պարոն Ղուլարյանի հետ: Տեղում քննարկեցիք Լճաշենից Սևանավանք ձգվող ճեմուղու նախագծման հետ կապված խնդիրները: Նաև հանդիպում-քննարկում ունեցանք թերակղզում առևտրի տաղավարներ ունեցող քաղաքացիների հետ: Առաջիկայում առավել մանրամասն կներկայացնեմ որոշումների մասին:

Մի բան հստակ է՝ առաջիկայում ունենալու ենք հմայիչ, բարեկարգ թերակղզի և նմանը չունեցող 10 կմ երկարությամբ ճեմուղի, որը կդառնա մեր երկրի այցեքարտերից մեկը»: