A
A
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում բաժանում է 7-8-րդ տեղերը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը վերադարձել է շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակ: Նոյեմբերի դասակարգման աղյուսակում մեր հավաքականի առաջատարը 2772 միավորով ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ բաժանում է 7-8-րդ տեղերը:
100 լավագույն շախմատիստների թվում են նաև Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը (47-րդ տեղ) և Հրանտ Մելքումյանը (79):
Կանանց 100-յակում տեղ են գտել Լիլիթ Մկրտչյանն (66) ու Էլինա Դանիելյանը (71):