Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Սանասարյան
A A
Հասարակություն

Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ․ փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով ՃՈ հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ:

Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխայի առողջությանը վրաերթի հետևանքով պատճառվել է միջին ծանրության վնաս»:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Դավիթ Սանասարյանը երեխայի է վրաերթի ենթարկել։ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում մի քանի անգամ անդրադարձել է այդ տեղեկություններին։