Բացել լրահոսը Փակել լրահոսը
DC6A1C39-0CE6-4CC3-B0B7-EF8FD89DB57A_cx0_cy4_cw0_w408_r1_s
A A
Հասարակություն

Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքից շատ գոհ եմ․ Արա Շիրինյան

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին բավարարում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի աշխատանքը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Շիրինյանը։

«Մարգարիտա Գրիգորյանը շարունակում է ապահովել այդ կառույցի բնականոն աշխատանքը և բավարար չափով արդյունք է ցույց տալիս։ Ես շատ գոհ եմ նրա աշխատանքից»,- ընդգծեց նա։

Արա Շիրինյանն անդրադարձավ նաև Հ1-ի՝ ԱՄՆ-ում վերահեռարձակմանը։ Հարցին, թե ինչո՞ւ հեղափոխությունից հետո հեռարձակումը կրկին վստահվեց Միքայել Մինասյանի հետ առնչվող ընկերությանը («ՊանԱրմ inc.»), որը շատ էժան գնով է պրոդուկտը գնում, նա պատասխանեց։

«Միքայել Մինասյանի փոխկապակցվածությունը այն ընկերության հետ, որի միջոցով մենք արբանյակային հեռարձակում ենք իրականացնում, ինձ հայտնի չէ։ Ինչ վերաբերում է էժան գնով պրոդուկտ վաճառելուն, ապա մենք կարող էինք գումար ծախսել, որպեսզի Հ1-ը հնարավորություն ունենային դիտելու ԱՄՆ-ի հայ համայնքը»,- նշեց Արա Շիրինյանը։

Ինչո՞ւ է Հանրային հեռուստաընկերությունը «ՊանԱրմ inc.»-ի հետ պայմանագիր կնքում, ըստ Շիրինյանի՝ եթե մրցույթ հայտարարեին, ապա ծառայությունների գինը կբարձրանար։

Ավելի լավ առաջարկ Հանրայինը չի ստացել, դրա համար էլ «ՊանԱրմ inc.»-ի հետ է կնքել։ «Մի դաշտում, որտեղ սահմանափակ թվով խաղացողներ կան, մրցույթ անցկացնելը նպատակահարմար չէ։ Իսկ մրցույթը այլ երկրում անցկացնելը աշխատատար և ծախսատար պրոցես է, այդ իմաստով նույնպես նպատակարհմար չէր»,- եզրափակեց նա։