Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Մահացել է գրող Վլադիմիր Բուքովսկին

Կյանքից հեռացել է սովետական գրող Վլադիմիր Բուքովսկին։ Նա 76 տարեկան էր։ 

Bukovsky Center կազմակերպությունից հայտնել են, որ Բուքովսկին մահացել է Մեծ Բրիտանիայի Էդդենբրուքսի հիվանդանոցում՝ սրտի նոպայի արդյունքում։ 

ԽՍՀՄ-ում Բուքովսկին ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում եւ հարկադիր բուժման մեջ։ 

1976 թվականին Բուկովսկին արտաքսվել Է ԽՍՀՄ-ից և խորհրդային կառավարության կողմից փոխանակվել Չիլիի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Լուիս Կորվալանի հետ: Դրանից հետո նա տեղափոխվել Է Քեմբրիջ եւ այնտեղ բնակություն հաստատել: