Բացել լրահոսը Փակել լրահոսը
4bba2513aed1fc9100eb8c9007be3861
A A
Հասարակություն

Դպրոցական Արամի երազանքը․ ՄԻՊ տեսանյութը (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում ներկայացնում է ներառական կրթության խրախուսմանն ուղղված տեսանյութերի շարք։ Այս անգամ ներկայացնում ենք դպրոցական Արամի երազանքի մասին պատմող տեսանյութը։

«Լսողական խնդիրներ ու ցանկացած խնդիր ունեցողները պետք է երբեք չհուսահատվեն, որ ինչ-որ բան չստացվի: Ինձ մոտ էլ է եղել, բայց չեմ հուսահատվել, նորից եմ փորձել ու ստացվել է: Ու դա շատ կարեւոր է՝ երբեք չհուսահատվել եւ նպատակի հետեւից գնալ: Ամենաառաջին քայլն աշխարհը փոխելու համար, որ բոլոր երեխաները լավ կրթություն ստանան, ամենակարեւորն ունենան մարդկային լավ հատկանիշներ: Կարդացել եմ շատ գրքեր, որտեղ շատ նշանաբաններ կան: Ինձ համար ամենասիրածը «Հրաշքը» գրքի նշանաբանն է՝ բարի եղիր»,- պատմում է Արամը»: