Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ընդհատումը վերջ չէ» ֆիլմ՝ նվիրված Յուրի Բախշյանին (տեսանյութ)

Հոկտեմբերի 25-ին Մոսկվա կինոթատրոնում կայացավ Յուրի Բախշյանին նվիրված «Ընդհատումը վերջ չէ» ֆիլմի ցուցադրումը։

Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Վարդ Սիմոնյանը նշեց, որ ֆիլմի ստեղծման  ուղերձն է նշանավորել Յուրի Բախշյանի հիշատակը և 20 տարի անց թարմացնել հասարակական հիշողությունը․

«Եթե կարողանանք այդ ուղերձը տեղ հասցնել՝ երջանիկ կլինենք»։

Վերնագրի շուրջ քննարկումների հետ կապված Վարդ Սիմոնյանը անկեղծանում է․ «Վերնագրի շուրջ քննարկումներ եղան, բայց քանի որ Յուրի Բախշյանն իր խոսքերից մեկում ասել էր․ «Ընդհատումը վերջ չէ» միտքը, գերադասեցի այն դնել, որպես վերնագիր: Ֆիլմը ընդհանուր առմամբ ներկայացնում է Հոկտեմբերի 27-ի քաղաքական երեսը և ամփոփում է Յուրի Բախշյանի կենսագրությունը։ Օգտվելով առիթից մեր ստեղծագործական թիմի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել  «Ա1+-» հեռուստաընկերությանը, եթե «Ա1+-ը» չլիներ,  ոչ մի նյութ չէինք կարող պատրաստել»,- ավելացրեց նա։

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Հոկտեմբերի 27-ին զոհվածների ընտանիքները, Յուրի Բախշյանի հարազատները և ընկերները։