ՌԴ առաջատար վիրաբույժը կիրականացնի անվճար խորհրդատվություններ եւ վիրահատություններ՝ կապված արգանդի միոմաների բուժման հետ
A
A
Աջակցիր «Ա1+»-ին
ՌԴ առաջատար ներանոթային վիրաբույժ Անդրեյ Սերյոգինը նոյեմբերի 8-ին և 9-ին հայ-ճապոնական Best Life Medical Center-ում կանցկացնի անվճար խորհրդատվություններ եւ վիրահատություններ՝ կապված արգանդի միոմաների բուժման հետ։
Անդրեյ Սերյոգինը ԲԿ-ի մասնագետի հետ համատեղ կիրականացնի արգանդային զարկերակների էմբոլիզացիաներ։
Նշենք, որ առաջին հինգ վիրահատությունները կիրականացվեն անվճար։
Ցանկացողները կարող են նախապես գրանցվել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 20 24 49, (+374 10) 28 73 51։
Այցելեք նաեւ Կենտրոնի ֆբ-յան էջը.
