Բացել լրահոսը Փակել լրահոսը
72945081_1043954535790811_5401195681396293632_n
A A
Հասարակություն

Ծխախոտային և ռեստորանային արդյունաբերության կապի մասին՝ գիտական մակարդակում. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ծխախոտային և ռեստորանային արդյունաբերության կապի մասին.

«Դեռևս հեռավոր 2002 թվականին Կալիֆորնիայի համալսարանի մի քանի հետազոտողներ հրապարակել էին մի հետազոտություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է ծխախոտային ինդուստրիան դրդում ռեստորանների միություններին ընդդիմանալ ծխախոտի ծխից զերծ միջավայր ունենալուն։

Ավելին, հեղինակները նաև հայտնաբերել են, որ եթե ծխախոտային ինդուստրիան չի գտնում իր հետ «համագործակցելու» ցանկություն հայտնած ռեստորանների միություն, ապա ինքն է նման միավորումներ ստեղծում։

Ուզում եմ ներկայացնել այդ գիտական հետազոտության եզրակացության թարգմանությունը ամբողջությամբ.

[...]Եզրակացություն. կորցվող եկամուտների մասին առասպելների միջոցով, ծխախոտային արդյունաբերությունը խաբել է հյուրընկալային (ռեստորանային) արդյունաբերությանը թանկարաժեք օդափոխության համակարգեր տեղադրելու գործում այն դեպքում, երբ ծխախոտի ծխից 100% զերծ միջավայր ապահովող օրենքները ցույց չեն տվել որևէ բացասական էֆեկտ բիզնեսի եկամուտների վրա կամ նույնիսկ բարելավման են բերել։

Ծխախոտային արդյունաբերությունը հաջողությամբ դարձրել է հյուրընկալային (ռեստորանային) արդյունաբերությանը, որպես իր լոբբիստական ձեռք փակ հանրային տարածքներում մաքուր օդի միջավայրի դեմ պայքարելու համար։ Հանրային առողջապահության ջատագովները պետք է հասկանան, որ երբ նրանք խոսում են կազմակերպված ռեստորանների ասոցիացիաների հետ, նրանք հազվադեպ բացառություններով, խոսում են ծխախոտային արդյունաբերության հետ և հետևաբար պետք է գործեն դա հաշվի առնելով[...]»: