Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային։

Տիգրան Ավինյանը նշել է, որ երկու երկրները տնտեսական ոլորտում զգալի չօգտագործված ներուժ ունեն և անհրաժեշտ է նոր ու հավակնոտ ծրագրերի իրականացմամբ զարկ տալ հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցությանը։ Այս առումով ՀՀ փոխվարչապետը կարևորել է նաև երկարատև դադարից հետո այս տարվա ամռանը հայ-վրացական միջակառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը։

Զրուցակիցները քննարկել են արհեստական բանականության, միկրոչիպերի նախագծման, արբանյակային կապի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները և համաձայնություն ձեռք բերել առավել մանրամասն ուսումնասիրել այս ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու հեռանկարները։ 

Հանդիպման ընթացքում անդարդարձ է կատարվել նաև հակամենաշնորհային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ամրապնդմանը։