Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երեխային պետք է հոգեբանորեն պատրաստել․ պրոֆեսորը՝ Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում ամերիկաբնակ հայ պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը  հանդես եկավ դասախոսությամբ:

Նա պատասխանեց «Ա1+»-ի հարցին, թե ինչպիսի՞ն է իր մոտեցումը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում, Հայաստանը և Սփյուռքն ի՞նչ պետք է անեն Հայոց ցեղասպանության մասով։

Արցախի մասով պրոֆեսորն ասաց․

«Իհարկե բոլորս կուզենք լավագույն արդյունքը։ Կուզենք, որ մնայուն տեղ ունենա, բայց չենք կարող ասել՝ կարող ենք կապել ցեղասպանության հետ։ Իհարկե ինչպես Ադրբեջանն ամեն տեղ կապում է»։

Նա նշեց, որ Ադրբեջանը Խոջալուի փաստեր է մեջբերում, բայց դա քաղաքական հարց է։ Հայոց ցեղասպանության հարցին անդրադառնալով՝ Հովհաննիսյանն ասաց, որ Սփյուռքն անում է հնարավորինը։ Ըստ նրա՝ պետք է աջակցել, զգոն պահել մերն սերունդներին։

«Ցավալի է, որ մինչև վերջերս գոնե Հայկական ցեղասպանությունը չի դասավանդվում հայկական դպրոցներում»,- նշեց նա։

Ըստ պատմաբանի՝ սովետական անտարբերություն կա այս խնդրում։ «Դասագրքեր կան, լավ դասագրքեր զանազան լեզուներով, իհարկե հայերեն չեն, կարելի է թարգմանել։ Երեխային պետք է հոգեբանորեն պատրաստել, երբ կարող ես մոտեցնել այդ հարցին։ Հինգ տարեկան երեխային չպետք է սարսափեցնես՝ «Թուրքը պետք է գա և իրեն ջարդի»»,- ընդգծեց նա։