Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

Գնում ենք ոլորտի մասնագիտացմա՞ն, թե՞ սոցիալական խնդիրների լուծման, սա է հարցը․ փոխնախարար (տեսանյութ)

Մենք գնում ենք ոլորտի մասնագիտացմա՞ն, թե՞ սոցիալական խնդիրների լուծման, սա է հարցը, որն իր տրամաբանական լուծումը պետք է ունենա, ասում է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարը խոսեց մշակութային քաղաքականության զարգացման համար կառուցվածքային և համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Տարիներ շարունակ մշակույթի նախարարությունն իր ուսերից վեր բեռ է ստանձնել, աշխատելով աջակցել բոլորին, և եթե ճշգրտումներ չլինեն, չեն կարողանա ճիշտ բյուջետավորման քաղաքականություն վարել։ Նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին նախարարությունը կհայտարարի դրամաշնորհային նոր քաղաքականության պայմանների մասին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով, պետք են օրենսդրական բարեփոխումներ։

«Տարիներ շարունակ տարբեր մշակութային կառույցները ծանրաբեռնել ենք անարդյունավետ ռեսուրսով և մեր ՊՈԱԿ-ների տնօրեններից պահանջում ենք բարձր արդյունք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում