Բացել լրահոսը Փակել լրահոսը
1470409557,425
A A
Հասարակություն

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է (տեսանյութ)

Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել:

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։

Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ պարանոցին, հայտնաբերվեցին կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ։

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Օպերատիվ և համագործակցված աշխատանքի շնորհիվ պարզվեց սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։

Երևանի բնակիչ, 46-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 23-ին կասկածվողը ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին։ Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։