Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport judo
A A
Սպորտ

Բանակային խաղեր. Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը

Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ քաշային կարգ) 5-րդ տեղն է գրավել Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մեկնարկում երեք հաղթանակ տանելուց հետո Ֆերդինանդ Կարապետյանը կիսաեզրափակիչում պարտվել է չինացի մրցակցին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա պարտվել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոյիստ Արմեն Աղայանին։

Համաշխարհային բանակային խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արտյոմ Սարգսյանը (100 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում և լքել պայքարը: