Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1283
A A
Հասարակություն

«Դատարանը միտում ունի Արմեն Բիլյանին պահել նախնական կալանքի տակ»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, «Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով նիստը հետաձգվեց։

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը գործի հետ կապված տեղեկատվություն են կրկին խնդրել, քանի որ նախկին կրիչները փչացնել են։ Փաստաբանները այսօրվա նիստին չէին եկել։ 

Նիստին չէր ներկայացել նաև հանրային պաշտպանը։ Դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել։ 

Պավլիկ Մանուկյանը դժգոհեց դատական գործընթացների ձգձգումից։

«Դատարանը միտում ունի Արմեն Բիլյանին պահել նախնական կալանքի տակ», - իր հերթին նշեց Բիլյանի փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ «Ռեժիմը կեղծիք է գրել», - իր գործի վերաբերյալ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը։ 

ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրի Արփինե Թումասյանը նշեց, որ դատական նիստերն ձգձգվում են պաշտպանական կողմի պատճառով։ 

Նիստը կշարունակվի Նոյեմբերի 6-ին ժամը 11-ին։