Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Քաղաքականություն

Ծրագրից հանվում է 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է հայ բառով․ Իվետա Տոնոյան

Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների հայտարարությունների ժամը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանին մտահոգում է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքում նախատեսվում է փոփոխության, ըստ որի՝ բուհերում չեն ներառվելու հայոց լեզու, հայոց գրականություն և հայոց պատմություն առարկաները պարտադիր ուսուցվող առարկաների ցանկում։

«Այսօր կան տարբեր պաշտոններ զբաղեցնողներ, որոնք անգամ չգիտեն հայոց եռագույնի գույները ի՞նչ են խորհրդանշում կամ ո՞վ է օրհներգի հեղինակը։ Փոխարենը շատ լավ գիտակցում են, թե որ կոնվենցիայի սիմվոլիկան ինչ է խորհրդանշում։ Չեմ հասկանում բուհերի պարտադիր ուսումնական ծրագրից այս 3 առարկաների դուրս բերումը, երբ ծրագրից հանվում է 3 առարկա, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է հայ բառով։ Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞րն է այս օրգանական անհանդուրժողականությունը՝ հայկականի հետ կապված»,- ընդգծեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։