Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործազրկությունը նվազել է՝ ի հաշիվ աշխատանքային ռեսուրսների կրճատման․ տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled

Չկա մարդ, չկա պրոբլեմ, ՀՅԴ անդամ  Թադևոս Ավետիսյանը այսպես է արձագանքում   Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե 2019 թվականի երկրորդ եռամսյակում մենք գործազրկության էական նվազում ունենք` մոտ 2․5 տոկոս։  Ըստ տնտեսագետի՝  գործազրկությունը նվազել է՝ ի հաշիվ աշխատանքային  ռեսուրսների կրճատման․

«2019 թվականի երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ աշխատանքային ռեսուրսների թիվը կրճատվել է 51․500-ով․ սա էական մտահոգիչ ցուցանիշ է, որովհետև աշխատանքային ռեսուրսները մեր մշտական բնակչության հիմնական մասն են կազմում՝ 15-75 տարեկան աշխատունակ մարդիկ են»։

Թադեւոս  Ավետիսյանի  խոսքով՝   աշխատանքային արտագաղթի ցուցանիշները դեռեւս մտահոգիչ են․

«46,400 մարդ, կամ որ նույնն է 15 հազար գործազուրկ, վերջին  3 ամիսներին լքել են մեր երկիրը, չգտնելով հարմար աշխատանք, փորձել են իրենց աշխատանքը արտերկրում գտնել»։

Ըստ տնտեսագետի՝ զբաղվածների թիվն այդ նույն ժամանակահատվածում  ավելացել է միայն 60 հազարով՝ ստվերի կրճատման հաշվին։

Զբաղվածության պետական ծրագրերը վերջին մեկուկես տարում աննախադեպ կատարողականի անկում են ունեցել, պնդում  է Թադևոս Ավետիսյանը․

«Նույնիսկ նախատեսված չնչին միջոցները, 253 հազար գործազուրկի համար նախատեսված 1․7 միլիարդը, որը պետք է ծառայեր նրանց աջակցությանը, 2018 թվականին ընդամենը 25 տոկոսն է ծախսվել, և շուրջ 3-4 հազար մարդ, որոնք այդ ծրագրերով պիտի դառնային զբաղված, ստեղծեին իրենց կայուն եկամուտը, նաև դուրս գային աղքատության շեմից, այդ մարդիկ այդպես էլ այդ աջակցությունը չենք ստացել, նույնը շարունակվում է 2019 թվականին»։

Ընդհանուր առմաբ, գնահատելով կառավարության տնտեսական քաղաքականությունը, տնտեսագետն ասում է՝ իրական արդյունքի հասնելու համար պետք են ներդրումներ, աշխատատեղեր, տնտեսական աճ  և  գործազրկության մակարդակի կրճատում․

«Ստվերի կրճատումը՝ միայն եղած զբաղվածներին անօրինական դաշտից օրինական դաշտ բերելը, բացարձակ բավար չէ տնտեսական աճ, հեղափոխական թռիչքային աճ ունանալու համար»։