Հայ -ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը անցկացվեց «Իզմիրլյան» ԲԿ-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ- ռուսական 5-րդ հոբելյանական առողջապահական համաժողովը այս անգամ անցկացվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Համաժողովն ամեն տարի, հերթականության սկզբունքով յուրաքանչյուր տարի կազմակերպվում է Հայաստանում և Ռուսաստանում։
Մասնակիցների խոսքով՝ համաժողովի ընթացքում քննարկվում են առողջապահական համակարգում առկա խնդիրները և փորձում լուծման նորարարական ճանապարհներ գտնել։
Ռուսաստանի առողջապահության նախարարի տեղակալ Տատյանա Սեմյոնովան նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում կան համաձայնագրեր, ըստ որոնց՝ Հայաստանի քաղաքացիները օգտվում են նույն իրավունքներից, ինչ Ռուսաստանի քաղաքացիները։ Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիները ևս ծածկված են համընդհանուր ապահովագրական համակարգով, և օգտվում են բժշկական ծառայություններից ողջ ծավալով։
Մասնակիցները նշեցին, որ յուրաքանչյուր համաժողովի ընթացքում քննարկվող հարցերի և զեկույցների արդյունքում պատրաստում են համապատասխան ծրագրեր, որոնք հաջորդ տարվա համար Հայաստանի և Ռուսաստանի համար աշխատանքային պլան են դառնում։
Համաժողովի ընթացքում ելույթով հանդես եկան նաև ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։