Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Ա1+»-ի հարցազրույցը Վալերի Գերգիևի հետ (տեսանյութ)

Աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիևը և նրա ղեկավարած Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Հայաստան է հրավիրվել անցկացնելու «Ավրորա» բարեգործական համերգը: 

Մինչ բարեգործական համերգը, նվագախումբը մաեստրո Գերգիևի ղեկավարությամբ Ազատության հրապարակում բացօթյա համերգով հանդես եկավ, կատարելով՝ Պրոկոֆյևի «Պետյան և Գայլը» երաժշտական հեքիաթը: 

Մի քանի միջազգային հեղինակավոր փառատոնների հիմնադիր և ղեկավար, Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի համար Հայաստանը հատուկ երկիր է: 1980-ականներին  նա ղեկավարել է Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախումբը: 

«Ա1+»-ի հարցին,  արդյո՞ք նա հաջորդ տարի ներկա կգտնվի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը, մաեստրո Գերգիևը պատասխանեց՝ մեծ ուրախությամբ և, որ այս առիթով ինքն անձամբ պատրաստվում է խոսել նվագախմբի տնօրինության հետ: 

Վալերի Գերգիևն, ի դեպ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ է: