Բացել լրահոսը Փակել լրահոսը
73482545_2454704804584978_8095005410034974720_n
A A
Հասարակություն

Մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը․ ուղիղ (տեսանյութ)

Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման ամենամյա չորրորդ արարողությունը։

Այս տարի «Ավրորա» մարդասիրական մրցանակին առաջադրվել են իրաքցի Միրզա Դինային, եմենցի Հուդա ալ-Սարարին և նիգերացի Զանա Բուկար Մուստաֆան։

1 միլիոն ԱՄՆ դոլարի մրցանակը ստանալով՝ դափնեկիրը կստանա հնարավորություն շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իր գործը ոգեշնչած կազմակերպություններին:

Մրցանակի հավակնորդներից Միրզա Դինային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից ազատել է կանանց և երեխաների, Զանա Բուկար Մուստաֆան Նիգերիայում պայքարում է երեխաների կրթության իրավունքի համար, իսկ փաստաբան Հուդա ալ-Սարարին իր երկրում բացահայտել է գոյություն ունեցող գաղտնի բանտային ցանցը, որտեղ անազատության մեջ են պահում հազարավոր տղամարդկանց։

Մինչ հավակնորդներին ներկայացնելը` ելույթ ունեցավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ Նրա խոսքով՝ ամենադժվարը քո մեջ վախը և անտարբերությունը հաղթահարելն է։
 
«Այն, ինչ մենք անում ենք, մեծ ազդեցություն ունի և’ մեզ վրա, և՚ աշխարհի։ Ինձ համար դա շատ ուրախանալի է։ Իմ ընկերների՝ Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի հետ միասին, նաև 7700 մարդ, որ միացել է «Արարատ Չելենջին» և «Ավրորա» ֆորումին, ուզում եմ շնորհակալություն ասել և կոչ անել, որ միանան։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 100 000 որբ երեխա 100 տարի առաջ օգնություն է ստացել, մեծացել, և դրա շնորհիվ մենք ապրում ենք, որովհետև ժամանակին ինչ-որ մեկն օգնել է իմ պապուն, մյուսը՝ այլ մեկին, եկեք դա հիշենք, հարգենք և առաջ նայենք»,- իր ելույթում ասաց Ռուբեն Վարդանյանը։