Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Պարզվել է օգոստոսի 5-ին ջրանցքից հայտնաբերված դիակի ինքնությունը (տեսանյութ)

Օգոստոսի 5-ին մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի վերջնամասում գտնվող ջրանցքի մաքրման աշխատանքներ կատարելիս անձը չպարզված տղամարդու դիակ էր հայտնաբերվել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին պարզվել է դիակի անձը․ մայիսի 28-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 36-ամյա Արմեն Հարությունյանն էր։

Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։