Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թուրքիան կդադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում․ ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Սիրիայում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, գրում է РИА Новости-ն։

Թուրքիան ռազմական գործողությունները կդադարեցնի 120 ժամով,  մինչ քրդական ուժերը դուրս գան Սիրիայի հյուսիսային շրջաններից, իսկ ԱՄՆ-ը նպաստելու է դրան։