Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport haok (1)
A A
Սպորտ

ՀԱՕԿ-ը միջազգային սեմինար է անցկացրել

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակում հոկտեմբերի 16-17-ը «Օլիմպավանում» անցկացրել է «Համագործակցություն սպորտային բժշկության և հակադոպինգային գործունեության միջև: Խնդիրները և հեռանկարները Հայաստանում» անվանումով միջազգային սեմինար: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Առաջին օրը բանախոսներ Պավլե Կասրաձեն (Վրաստան), Միխայել Կասատկինը (Ռուսաստան) և Արեգ Հովհաննիսյանը (Հայաստան) հանդես են եկել տեսական ելույթներովմ իսկ երկրորդ օրը անցկացվել են գործնական պարապմունքներ: 

Միջազգային սեմինարին մասնակցում էին դասախոսներ, բժիշկներ, տարբեր ֆեդերացիաների և հավաքական թիմերի մերսողներ: