Բացել լրահոսը Փակել լրահոսը
ցմահ
A A
Հասարակություն

«Կամքը հայի». ցմահ բանտարկյալի գիրքը նվիրվում է հայ զինվորին (տեսանյութ)

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն այսօր ներկայացրեց իր «Կամքը հայի» գիրքը։ Թեև հեղինակը գտնվում է կալանավայրում, սակայն այս կերպ նա իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում հայրենիքի սահմանները պահպանող հայ զինվորներին։

«Հայի Ոգին» և «Առյուծներն Հայոց» երկու ստեղծագործություններից բաղկացած «Կամքը հայի» գրքում «իննսունութ տողով» նկարագրվում է 2016 թվականին ապրիլյան պատերազմի անհավասար պայքարում զոհված 98 քաջորդիների հերոսական կյանքը, ինչպես նաև պատերազմում հարյուրամյակներ շարունակ մեկ բռունցք դարձած, թշնամու դեմ պայքարած հայ ազատամարտիկներին։

 «Կամքը հայի» գիրքը հեղինակի առաջին գիքը չէ, նախորդ՝ «Հանցագործություն ողբերգություն տառապանքներ» գրքում հեղինակը ներկայացրել է իր տառապանքները և զղջումը, խորհուրդ տալով ընթերցողին հանցանք գործելուց առաջ երկար մտածել և չառաջնորդվել պահի ազդեցությամբ։

«Աշոտ Մանուկյանը ցանկանում էր արցախյան պատերազմի հերոսներին նվիրված բանաստեղծություն հրապարակել, սակայն ապրիլյան դեպքերից հետո նա ցավ ապրեց, որ չի կարող մասնակցել պատերազմին և հերոս հայորդիների համար, որպես ձոներգ նվիրեց այս  պոեմը։ Գրքի շապիկին պատկերված է Փյունիկը։ Հողից դուրս են գալիս հաղորդինները հետո զոհվում և խնկարկվելով բարձրանում երկինք, որպես՝ Փյունիկ»․ նշեց Լրագրող, հրապարակախոս Լուսին Ղազարյանը ։

Գրքի շնորհանդեսին ներկա էին Աշոտ Մանուկյանի հարազատներն ու ընկերները, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակիցներ և գրողներ։

Գրքի հրապարակմանն աջակցել են Աշոտ Մանուկյանի ընկերները։  Ըստ նրանց, վաճառքից ստացված գումարը փոխանցվելու է պաշտպանության նախարարությանը, առավել կարիք ունեցող զինվորներին աջակցություն տրամադրելու համար։