Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քանաքեռցի
A A
Հասարակություն

«Վերջ դնել սեփականության կեղծումներին»․ Քանաքեռի բնակիչը պնդում է, թե իր սեփականությունը խլել են (տեսանյութ)

Քանաքեռի առաջին փողոց, 1-ին նրբանցքում գտնվող առաձնատան սեփականատեր  Հրաչյա Զաքարյանն այսօր իր բողոքն էր արտահայտում կառավարության շենքի առջև․ եկել էր «Վերջ դնել սեփականության կեղծումներին» պաստառով։

«2012 թվականին պետական գրանցում է ստացել սեփականությունս, 13 թվին հարևանս մարդ է բերել, չափագրել է, իմ սեփականության կեսի վրա իր սեփականությունն է առել։ Այսօրվա դրությամբ գործը տվել եմ Քանաքեռ-Զեյթուն ոստիկանություն, բայց տեղից գործը չի շարժվում»,- մանրամասնեց Քանաքեռի բնակիչը։

Ըստ նրա՝ հարևանն իրեն ասել է, թե իր մեջքին կանգնած պաշտոնյա ունի և «ինչ ուզի, կարող է անել»։ Շարունակելով, Զաքարյանն ասաց, որ չափագրվել է առանձնատան 2-րդ հարկը ու հողի վրայի 3 ինքնակամ շինությունների հիման վրա գծագիր է պատրաստվել․ «2014 թվականից քաշքշուքի մեջ եմ, տան վրա հարձակում են գործում ։ Էսօրվա դրությամբ ոստիկանություն ոնց դիմում եմ, օգուտ չկա»։

«Փաստացի դուրս ա գալիս, որ սեփականության կեսը խլել են ձեռքիցս․ որովհետև քաղաքացին էսօրվա դրությամբ արգելափակել է իմ սեփական տարածք մտնելը՝ պատճառաբանելով, որ այդ հողերի կեսը պատկանում է իրեն»,- մանրամասնեց Զաքարյանը։

Նա ասաց, որ մի քանի անգամ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կարծում է, թե նամակները Փաշինյանին չեն հասնում։ Քանաքեռի բնակիչը հավելեց, որ իր սեփականության և այնտեղ կառուցված շինությունների գծագրերը հանձնել է ոստիկանություն, դատախազություն, սակայն որևէ առաջընթաց չկա։