A
A
Ռոբերտ Գևորգյանը՝ ձյուդոյի Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիայի Բրասսատ քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի խուլերի 2-րդ առաջնությունը, որին մասնակցել են 14 երկրների 84 մարզիկ: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն պաշտոնական կայքը։
Մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ռոբերտ Գևորգյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Նա հանդես է եկել 60 կգ քաշային կարգում, որում մեդալների համար պայքարել են լսողության խնդիրներ ունեցող 8 ձյուդոյիստ:
Ռոբերտ Գևորգյանըմրցավայրում եղել է մարզիչ Արտյոմ Մելքոնյանի և Հայաստանի պատվիրակ Աննա Պապոյանի հետ: